Անցնել բովանդակությանը

Հազար տարով, հազար դարով…

1921

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ. Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ, Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

1921, Մայիսի 3

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Հազար տարով, հազար դարով…» քառյակ բանաստեղծությունը (1921) հոգևորի և հիշատակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4