«Ես բռնել ուզեցի»
«Ութնյակներ» ժողովածու
Ես բռնել ուզեցի,
Եվ դու պուկ տվեցիր,
Ես արև ուզեցի,
Եվ դու շուք տվեցիր։
Իսկ հենց որ՝ դառնացած՝
Ուզեցի արտասուք.
Արցունքը շատ էր քի՞չ,
Որ և սուգ տվեցիր։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
«Ութնյակներ» ժողովածու
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Ստեղծագործության մասին
Պարույր Սևակի «Ես բռնել ուզեցի» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։