Անցնել բովանդակությանը

«Երբ հոգնում եմ ես երգերի անքուն որսից…»

(XII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Երբ հոգնում եմ ես երգերի անքուն որսից՝ Խաղաղվում է հոգուս օվկիանը ալեկոծ. Կարծես մեռնում է հուզմունքի ծիլ ու բողբոջ, Հոգուս վարար Ամազոնն է դառնում ոսին։ Այնժամ մի խեղճ հուսալքում, վիզը ծռած՝ Գալիս է, որ հուսալքում ցանի այնտեղ. Անհամարձակ, ահ ու դողով, վախով հանդերձ Մոտենում է հոգուս՝ ձեռքն իր սրտին դրած… Սակայն աչքս,- պահապանը արթուն ոգուս, Զինված ամուր ադամանդյա սուր նիզակով - Բըզկտում է նրա հոգին… մեն մի զարկով, Մի հայացքով խոր ու անգութ խամրում նրան… Քանզի գիտի՝ հոգիս շուտով կփոթորկի Ծով երգերիս, և արևը կըհուրհուրա…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14