Անցնել բովանդակությանը

«Խաղաղության աստծուն հավետ թշնամի…»

(XIII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Խաղաղության աստծուն հավետ թշնամի Ջահել հոգիս անհանգիստ է, փոթորկուն. Կյանքի հանդեպ խստաբարո ու տոկուն. Ե՛վ սառնասիրտ, և՛ փոթորկուն — նույն ժամին… Որպես կյանքի պոետ, որպես բանաստեղծ Գիտեմ զգալ կյանքը անգամ երակով, Ցրտության դեմ կռվել հոգու կրակով, Անգամ գրկել բիլ երկինքը բազմաստեղ։ Հրճվել գիտեմ որպես մանկիկ անմեղիկ, Եվ այդ պահին խելառ դառնալ, խենթ դառնալ, Եվ վշտանալ գիտեմ՝ տեղի, անտեղի։ Սակայն միշտ էլ կարող եմ այն մոռանալ, Գրել վիշտը հեղեղամերձ ավազին. Մնալ նորից հոգով ծաղկուն օազիս…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Խաղաղության աստծուն հավետ թշնամի…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) խոհի և հոգեկան աշխարհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14