Անցնել բովանդակությանը

Երազանքի գինը

«Նորից քեզ հետ» ժողովածու

Մենք ամեն ինչ արեցինք Շտապելով ու փութով, Բան չտեսանք, սիրելի՛ս, Բայց հուսացինք, թե շուտով Սերն ամեն ինչ կհաղթի, Լավ կընթանա ամեն ինչ… Չէ՜, սնեցինք մեզ սուտով… Դու տեսնում ես, իմ անգի՜ն, Երազանքը մեր փարթամ Հիմա դարձել է անշուք, Հիմա դարձել է տարտամ, Նա մի ստվեր է թվում, Բայց մի ստվեր՝ ետևում, Որից պրծո՜ւմ էլ չկա - Մեզ է անվերջ հետևում…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 15