Անցնել բովանդակությանը

Ո՞նց սուտ ասեմ

«Նորից քեզ հետ» ժողովածու

Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ             չի առնվի քո իրանը։ Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել             Հաֆեզների պերճ Իրանը։ Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է -             ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։ Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,             ինքս եմ տալիս ինձ երանի։

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ո՞նց սուտ ասեմ» ութնյակ բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 8