Անցնել բովանդակությանը

Դու հեռվից ես հարազատ

«Նորից քեզ հետ» ժողովածու

Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ, Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում, Երբ սիրով եմ անվանել քեզ «իմ հարազատ»։ …Մոռացել եմ ամեն բան, ինչ սիրտ է մաշում, Ինչ կոպտորեն եղծում է պատկերըդ գերող, Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում, Որ մտովին քեզ շոյեմ սիրող ձեռքերով։ Բայց մոտիկից, ես գիտե՛մ, ո՜ղջը կցնդի, Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,— Դու հեռվի՜ց ես հարազատ սիրող իմ սրտին, Ես պատրաստ եմ լոկ հեռվո՛ւմ ապրել քեզ համար… Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ-որ տեղ ինձ մոտ են մաշվում Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ, Բայց և գիտեմ… ու հեռվո՛ւմ, հեռվի՜ց եմ հաշվում Քեզ վերստի՛ն սիրելի, նորից հարազա՛տ…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 16