Անցնել բովանդակությանը

Դու եկել ես նորից

«Նորից քեզ հետ» ժողովածու

Դու եկել ես նորից, եկել այնպես հանկարծ, Ինչպես սիրեցիր ինձ և ինձ հմայեցիր, Նույն հասարակ ու պարզ քո զգեստը հագած՝ Հանկարծ հարց ես տալիս.                         — «Ինչո՞ւ ինձ սիրեցիր»։ Ես չգիտեմ, անգի՛ն։ Նրա՛ համար գուցե, Որ այդ պահին հանկարծ վառարանում ձեր հին Կրակը փուլ եկել և իր լույսն էր գցել Քո մտորուն դեմքին ու կեռ թարթիչներին։ Նրա՛ համար գուցե, որ ծխանում պատի Քամին կարծես խոսեց աղջըկական ձայնով, Եվ հալոցքի մի պաղ, մի անդրանիկ կաթիլ Ջրհորդանից պոկվեց, ընկավ մայթին ծանոթ։ Նրա՛ համար գուցե, որ ձմռանը հանկարծ Ամռան բուրմունք առա շքեղ քո վարսերից։ Նրա՛ համար գուցե, որ քեզ սիրտըս ցանկաց, Բայց ինձ թվաց, թե դու… թե դու ինձ չես սիրի… Ախ չէ՜, նրա՛ համար… Բայց իբրև պարզ զգեստ, Նայի՛ր, ձյունն է ծածկել անցած հետքերն հիմա, Եվ ուրախ եմ, անգի՛ն, որ սիրում եմ ես քեզ Ու չեմ կարող ասել՝ ինչի՞ համար։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 21