Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում III

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Կանաչ մամուռից արցունք է ծորում, Ծորում է դանդա՛ղ, Ծորում է անձա՛յն Ու մեղմիկ ճթթում Այն քարաժայռի փոքրիկ սանդի մեջ, Որ ինքն է փորել։ Ճթթում է մեղմի՜կ, Իսկ իմ ականջում Դա փոխարկվում է ահեղ դղիրդի՜… -Անքնությո՜ւնս է։

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 10