Վերնագիրը վերջում I
«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961
Ճանապարհների փոշիների մեջ
Դնում են կնիք նախարարական,
Մի կնիք,
Որին հաշվի չի առնում
Լոկ օրինազանց — քրեագործ քամին…
Սրտի տրոփ ու բաբախ են բաշխում
Մայթերին անկյանք…
Վստահություն են ներշնչում հողին,
Ա՛յն վաղընջական — հինավուրց հողին,
Որ չի կորցնի վստահությունը…
-Այդ… իմ քայլե՜րն են։
Թիֆլիս · 18.XII.1959թ.
Թեմաներ