Ծնվել եմ
«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957
Ես ծնվել եմ նրա համար,
Որ մոր սրտում կարոտ դառնամ
Եվ սպասվող որդու նման
Հեռուներից վերադառնամ.
Ես ծնվել եմ նրա համար,
Որ ցավածին մխիթարեմ.
Ջահելների հարսանիքին
Ձեռքիս գինի՝ զվարթ պարեմ.
Նորածընի բերնով ճչամ
Ու մոր բերնով ասեմ «նանիկ».
Տուն երազող զույգի համար
Դառնամ սիրո համեստ տանիք.
Եթե շուրջըս խավար լինի՝
Մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մեկ փռվեմ գետին՝
Վհատության ճամփան փակեմ…
Մոսկվա, 05.V.1957թ.
Թեմաներ
Գիշերվա մասին Սևակը գիշերվա մասին Դժգոհի մասին Սևակը դժգոհի մասին Երազանքի մասին Սևակը երազանքի մասին Լույսի մասին Սևակը լույսի մասին Խոհի մասին Սևակը խոհի մասին Կարոտի մասին Սևակը կարոտի մասին Կյանքի մասին Սևակը կյանքի մասին Սիրո մասին Սևակը սիրո մասին Փիլիսոփայության մասին Սևակը փիլիսոփայության մասին