Անցնել բովանդակությանը

Մեռնել

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Եթե մեռնե՜լ…           Թո՛ղ որ մեռնեմ           հուր-կայծակից՝ Միանգամի՛ց,           մի վայրկյանո՛ւմ,           հանկարծակի՛, Այնքա՜ն արդար,           խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր, Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից… Եթե մեռնե՜լ…           Թող սպանվե՛մ,           թող կործանվե՛մ Այնպես ապրած և բան արած, Որ նորածին մանուկների տեսքով նորից           վերածնվեմ՝ Իմ անունո՛վ կնքեն նրանց… Եթե գամվել՝           փարոսի՜ պես, Արնաքամվել՝           հերոսի՜ պես, Ու քրքրվել՝           դրոշի՜ պես… Եթե մեռնե՜լ… Բայց առայժմ ապրե՛լ է պետք։

Մոսկվա, 26.V.1957թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 25