Անցնել բովանդակությանը

Քո պատճառով

«Նույն հասցեով» ժողովածու

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։ Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել։ Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում։ Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։ Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել։ Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով Կորցրել եմ ունեցածս՝ հպարտությո՜ւնս հաղթողի…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 12