Անցնել բովանդակությանը

Քո անունը

«Նույն հասցեով» ժողովածու

Ես ատում եմ քո անունը, Ինչպես որ դու                        քեզ փայփայած Իմ ձեռքերն ես ատում գուցե։ Ես ատում եմ քո անունը, Որ խրվել է իմ լեզվի մեջ Փշատենու փշի նման։ Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում, Թե քո անունն ի՛նչ գույն ունի։ Ես ատում եմ և այդ գույնը։ . . . . . . . . . . . . . . . . . . . …Եթե աղջիկ ես ունենամ՝ Նա կկոչվի քո՛ անունով։ Ես ատում եմ քո անունը…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Քո անունը» բանաստեղծությունը («Նույն հասցեով» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-3-3-1-2-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 14