Անցնել բովանդակությանը

«Պատկառանքով Արարատը բիբլիական…»

(X)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Պատկառանքով Արարատը բիբլիական Նայում է ինձ — Արարատյան դաշտից անծայր. Փեշերն՝ անտառ, գլխին ձյունյա թագը պայծառ, Նայում է ինձ լեռնապարի խրոխտ արքան… Նայում է ինձ… Ինչո՞վ եմ ես աչքի զարնում, Ի՞նչն է ինձ մոտ ծեր արքային հետաքրքիր… Նայում է դեռ պատկառանքով նա ինձ կրկին, Իսկ ես ապշած մտորում եմ ու զարմանում։ -Կորցրեցի լավաս հարյուր տարի առաջ․— Հանկարծ խոսեց արքան լեզվով մեր մարդկային Եվ արտասվեց՝ նստած ալմաստ, անհաս գահին․— -Այսօր հարյուր տարի հետո աչքս հառած Քո աչքերին, տեսա մի կայծ այնտեղ հանկարծ, Քո հոգու մեջ է, անկասկած, լավաս հանգած…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14