Անցնել բովանդակությանը

Պատահաբար են պատահում կյանքում

«Նույն հասցեով» ժողովածու

Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր… Թե կուզես՝ լռի՛ր։ Թե կուզես՝ ոռնա՜, Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ, Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով, Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին. Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն, Հավատացյալ չես՝ աստծուն հավատա. Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել — իզո՜ւր, Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել — իզո՜ւր… Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց, Եվ սերն իսկական հենց այս է որ կա. — Պատահաբար ես պատահում կյանքում, Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Պատահաբար են պատահում կյանքում» բանաստեղծությունը («Նույն հասցեով» ժողովածուից) սիրո և ճակատագիրի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ 2-11-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 15