Անցնել բովանդակությանը

Միայնակ ծառը

«Թռուցիկ երգեր» ժողովածու · 1963

Պոկված անտառից՝ Մենակ ու մռայլ, Մի ծառ է ցցվել բարձունքի վրա։ Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան, Ինչպե՜ս է ծաղրում, Քրքըջում վրան, Ի՜նչ է թե հսկան Այս թզուկների կամքին ու կյանքին Չի՛ կարողանում իրեն ենթարկել, Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում Իրենց նեղվածքում սրան բանտարկել… Եվ չի՛ հասկանում անտառը հիմար, Թե ծառն այդ ինչ է անտառի համար. Կաղնի՜ն՝ Անտառի կանաչ շանթարգե՜լ...

Մոսկվա · 21.IV.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Միայնակ ծառը» բանաստեղծությունը (1963, «Թռուցիկ երգեր» ժողովածուից) մենակության և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 3-11-2-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Թռուցիկ երգեր
Տողերի թիվ 18