Անցնել բովանդակությանը

Ոսկին վերստին ոսկի է մնում

«Թռուցիկ երգեր» ժողովածու · 1963

Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր։ Ուզում եմ ասել. — Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՜ծ, Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ։ Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն՝ Ոչնչի՜ համար, — Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ… Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր։ Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՜ծ, Ինչպես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում…

Մոսկվա · 01.IX.1958թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Թռուցիկ երգեր
Տողերի թիվ 29