Անցնել բովանդակությանը

Մի քիչ թվաբանություն

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

1

Ա՜խ, իմ մեծ Սերը…           Նա հավասար է Կորած հույսերիս ճիշտ քառակուսուն Ու երազանքիս խեղճ մնացորդին…

2

Ա՜խ, իմ մեծ Վիշտը…           Եվ նա իմը չէ,           Այլ բոլո՜ր նրանց,           Ում որդին եմ ես           Եվ կամ թե հայրը։           Ա՜խ, իմ մեծ Վիշտը, Որ չի բաժանվում ամենքի վրա…

[1959թ.]

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 13