Անցնել բովանդակությանը

Ինքս ինձ հյուր

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Սիրում եմ լինել ինքըս իմ հյուրը Ու հյուրասիրվել համեղ… հուշերով, Եվ կոչնակներ ունենալ նրանց, Որոնց անունը ես չեմ մոռանա, Ինչպես սեփական իմ իսկ անունը, Բայց նաև նրանց, անունը որոնց Ես — մի՛ զարմացեք — չեմ հիշում արդեն, Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում, Որ կարողանար ինձ հիշեցընել           Անունը նրանց,-           Եկան ու չանցան՝           Մի մազ տանելով,           Մի մաս պարգևած…

[1959թ.]

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 13