Անցնել բովանդակությանը

Գթության քույրեր

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Ցանկություններից,           Որ կոչվում են իղձ,           Բաղձանք,           Ու անուրջ,           Երազ           Ու փափագ,- Ցանկություններից մահացու խոցվել, Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ։ Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ Եվ բուժման տարվել մի հիվանդանոց, Որտեղ գթության քույր է դարձել ինձ Ճերմակ խալաթով Դատողությունը…           Ա՜խ, այդ գթության քույրերը…           Նրանց Երախտապարտ եմ իմ ամբողջ հոգով, Իմ ամբո՜ղջ սրտով հարգում եմ նրանց, Բայց, ավա՜ղ, երբեք սիրել չեմ կարող, Եթե մինչևիսկ շատ են գեղեցիկ…

[1959թ.]

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Գթության քույրեր» բանաստեղծությունը (1959, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) փիլիսոփայության և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 12-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 18