Անցնել բովանդակությանը

Ինձ — պոետիս

(I)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Ծովասույզի նման կյանքդ վտանգված Դու հազվագյուտ մարգարիտներ ես հանում Զարդարելու ժամանակը քո ապրած...

Գ. ՀԵՐՎԵԳ
Ժամանակն իմ, դարն իմ այնքան ահեղ է, Որքան վայրի ցուլը կրքի մոլուցքում, Սպառնալից, որքան կայծը չոր լուցկում, Որքան նետը, երբ լարված է աղեղը։ Արյան տենչը՝ ոսկու ոսկրոտ մատներով Իր հորձանքն է նետել հազար պոետի… Ու թող էլի հազար-հազարին նետի, Որպես չնչին տաշեղ, որպես չոր տերև… Թող որ նետի… Ես զորեղ եմ ու կանգուն Ու նետում եմ նրան կռվի ձեռնոցն իմ, Քանզի մահվան գիշերում ես եմ անքուն… Եվ տքնաջան աշխատանքով աննկուն Ես դեռ կապրեմ ժպտադեմ ու խնդալի, Որ զարդարեմ ահեղ դեմքը իմ դարի…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ինձ — պոետիս» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) արվեստի և պոետի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14