Անցնել բովանդակությանը

Ինչպե՞ս չզարմանաս

«Նորից քեզ հետ» ժողովածու

Բախտ էր մեզ համար՝ խաղալ ջրերում Ու երջանկություն՝ ցեխոտել իրար, Թեպետև տանը մեզ չէին ներում Մեր այդ մանկական հաճույքի համար։ Ճիշտ է, մենք իրար ցեխոտում էինք Եվ դրա համար ծեծ էինք ուտում։ Բայց նրանք ինչպե՞ս, ո՞նց չգիտեին, Որ մեր շորն էինք միայն ցեխոտում։ Հետո, հիշո՜ւմ ես, մաքո՜ւր շապկի տակ Պղտորվեց զուլալ մանկական հոգին՝ Աղարտվեց մեր հին երազը հստակ, Չկշտամբեցին սակայն ոչ մեկիս…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 12