Անցնել բովանդակությանը

Չեմ ուշացել

«Նորից քեզ հետ» ժողովածու

Ուշացե՞լ եմ։ Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն, Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին. Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել, Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել։ Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜. Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել, Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև։ Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ, Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան. Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին։ Թո՛ղ որ այդպես,— ուշացել եմ թող գարունից, Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ։ Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից, Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից։ Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում, Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Չեմ ուշացել» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ բաժանված 9 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 18