Անցնել բովանդակությանը

Իբրև սկիզբ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ. Աշխարհում կա ջահելությո՛ւն, Կա կյա՛նք, Կա սե՛ր, Կան տղաներ և աղջիկնե՜ր, Կա շե՛կ, կա սև՛։ Եվ մի աղջիկ՝ Սև աչքերով, սև մազերով, Ինձ գերել է, խելքից հանել իր նազերով։ Գալիս է նա և շատ հաճախ Ձեռքըս բռնում, ափըս բացում, Սև աչքերը մերթ՝ կկոցում,           Մերթ՝ լայն բացում,           Մերթ փակում է,- Սկըսվում է… գուշակո՜ւմը։ -«Ապո՛ւ-ապո՛ւ, կապո՛ւ-կապո՛ւ… Եկ մի տեսնենք՝ ի՞նչ կա ափում…»։ -«Աթո՛ւ-աթո՛ւ, հա՜ թուհ-հա՜ թուհ… Տեսնենք՝ տղան ի՞նչ է ասում…»։ -«Անա՜մ-փերո՛ւ, չանա՜մ փերո՛ւ… »։ Եվ մի օր էլ չեմ համբերում. -Գիտե՛մ, գիտե՜մ, Գուշակ է՛լ ես, կախարդ է՛լ ես. Չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես։ Բայց իմ ափը ի՞նչ է տալիս։ Ինքըդ գիտես, որ մի ափը Մինչև անգամ ծա՛փ չի տալիս։ Ախար ի՞նչ կա այդ ափի մեջ։ Կուզե՞ս           դառնամ           մարդ՝ ափի մեջ… Մարդկանց առաջ և քո առաջ Ահավասիկ ինքս եմ բացում Ինչ որ ունեմ — ինչ որ չունեմ Իմ հոգո՛ւ մեջ. Մարդկանց առաջ և քո առաջ Ահավասիկ ինքս եմ բացվում, Ինչպես մանուկն օրորոցում՝ Երբ շոգում է…

Մոսկվա, 30.V.1957թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 39