Անցնել բովանդակությանը

«Դու ինձ ասում ես՝ դիմացիր»

«Անտիպներ» ժողովածու

Դու ինձ ասում ես՝ դիմացիր, Բայց չես ասում՝ կարոտը քո Ես դեռ ինչքա՞ն պիտի քաշեմ. Բայց չես ասում, թե սպասման Այս պահերը անծայրածիր Դեռ ինձ ինչքա՞ն պիտի մաշեն։ Ու տառապած իմ պապերի Խոսքն եմ հիշում ես սարսափով. — Էս նեղություն չուր ե՞րբ, ափո՛, Չուր ե՞րբ, ասա՛, պիտի քաշել։ — Չուր քառսուն օր։ — Ընդրե ե՞տև։ — Ընդրե ե՞տև… վա՛հ, տնաշե՜ն, Սորվի՜նք պիտի ընդրե ետև…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Դու ինձ ասում ես՝ դիմացիր» բանաստեղծությունը («Անտիպներ» ժողովածուից) կարոտի և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 6-2-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 14