Անցնել բովանդակությանը

«Գնացքն առաջ է սուրում»

«Անտիպներ» ժողովածու

Գնացքն առաջ է սուրում, իսկ մտքերս՝ դեպի ետ։ Իմ դեմ քաղաք է հսկա ու շենքեր են բազմահարկ, Իսկ հետևում հիշում եմ մի ոտնաչափ արահետ, Որով քայլել եմ քեզ հետ՝ երազելով մի տնակ։ Այստեղ՝ ծովն է փոթորկում, այստեղ՝ գետակ էր բարակ, Որի ափին, հիշո՞ւմ ես, շրջում էինք միասին։ Դրսում ձյուն էր ու ձմեռ, իսկ մեր ներսում՝ հուր-կրակ,— Նույն տրոփով էր զարկում երկու կրծքում երկու սիրտ։ Գնացքը կանգ չի առնում, արշավում է միշտ առաջ, Իսկ ես մտքով կանգ առել ու նստել եմ այն քարին, Որի հանդեպ, հիշո՞ւմ ես, դու հոգնաբեկ կանգ առար Ու նստելով մի վայրկյան՝ ինձ վախեցած հարցըրիր. — Այս ո՞րտեղ ենք մենք հասել։ Վերադառնա՛նք։ Չե՜մ ուզում։ Չհասկացա քեզ այնժամ, քեզ նայեցի կասկածով։ Հիմա այս խուլ գնացքին ես դիմում եմ նույն հարցով. — Այս ո՞րտեղ ենք մենք հասել։ Վերադառնա՛նք։ Չե՛մ ուզում…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 16