Ես քո մասին…
«Նորից քեզ հետ» ժողովածու
Ես քո մասին
Արդյոք ի՞նչ եմ մտածում։
Ես քո մասին
Ախար ի՜նչ չեմ մտածում,
Բայց թերևըս
Ամենից շատ՝ մտովին
Կորուստներս է,
Որ հաշվում եմ գտածում։
«Նորից քեզ հետ» ժողովածու
Ստեղծագործության մասին
Պարույր Սևակի «Ես քո մասին…» ութնյակ բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։