Անցնել բովանդակությանը

«Դու աղջիկ ես մի հասարակ»

«Անտիպներ» ժողովածու · 1958

Դու աղջիկ ես մի հասարակ Եվ գերում ես՝ քո հմայքին Ես անծանոթ, և անտեղյակ, Անգետ խաղի ու քմայքի։ Օ, այնպես հեշտ, լավ է քեզ հետ, Ես չեմ փնտրում խոսքեր հարուստ, Որով գիտեն ոմանք շոյել, Թեկուզ… առանց հավատալու։ Ոչ ջանք իզուր- սրամտել, Ոչ կոմպլիմենտ- խոսքի շոյանք… Ողջը այնպես հեշտ է, թեթև, Հասկանալի և հասարակ։ Բայց… ափսոս որ դու ուշացար, Ոչ, շտապել եմ ես իզուր… — Քեզ նայելով անդարձ անցած Պարզությունս եմ ցավով հիշում…

Մոսկվա, 28.II.1958թ.

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1958 թ.
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 16