Անցնել բովանդակությանը

Աբովյանում

«Անտիպներ» ժողովածու · 1947

Ծանոթ է այստեղ ամեն քարը Եվ փոշու հատիկը անգամ. Նույն ժպիտն, օ, քանի անգամ է Նույն դեմքին ճառագել անկամ։ Ճառագել, բռնկվել անհասցե Ինքն իրեն ու ինքն իր համար, Եվ որքան, որքան եմ որսացել Ժպիտն այդ անհասցե Եվ ինձ, և ոչ ինձ համար… Բայց հիմա, ինձ հետ ես հիմա դու Ու վեր ենք բարձրանում ցածից. Եվ ուրիշ ժպիտ չեմ նկատում Քո այրող ժպիտից բացի։ Այս համեստ մեր Աբովյանում, Որ սակայն թվում է մեզ անծայր, Որ մեզ հետ վերև է բարձրանում, Անցնում է մեր ուղին անցած։ Ուր երեկ մեր ձեռքով ենք կերտել Մեր տան հետ մեր բախտն ու հույսերը։ — Այստեղ են բոլորը մկրտվել, Մկրտենք նաև մենք մեր սերը…

30.VII.1947թ.

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1947 թ.
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 21