Անցնել բովանդակությանը

Սարդարապատ

«Անտիպներ» ժողովածու

Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար, Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ։ Զանգեր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից։ Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից։ Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած շունչներս տանք Սարդարապատի պատի տակ։ Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք՝ դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը, Որ մեր հոգու պարտքը տանք։

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Սարդարապատ» բանաստեղծությունը («Անտիպներ» ժողովածուից) Սարդարապատի և հայրենիքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 17 տող՝ 4-5-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 17