Անցնել բովանդակությանը

Չհալվող կարկուտ

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Շոգ է այնպե՛ս, Եվ այնպես տա՜ք, Այնպե՛ս, Կարծես Կանաչ գույնի Հուր է ծփում Ոտներիդ տակ։ Արև։ Կեսօր։ Տապ ահարկու։ Եվ թփի տակ՝ Մի բուռ կարկուտ, Որ չի հալվում, Թեպետ անգութ Արև է, տաք, Տոթ ահարկու։ Արևկող են իրենց տվել Ճերմա՜կ-ճերմա՜կ մի բուռ ձվեր։ Ու երբ պետք է՝ Սարյակի տեղ Նրանց վրա նստում է թուխս Բարի թփի ստվերը թուխ…

Մոսկվա, 24.IV.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Չհալվող կարկուտ» բանաստեղծությունը (1959, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) բնության և արևի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 21 տող՝ 7-8-2-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 21