Անցնել բովանդակությանը

Հողը հայելի

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1959

Ձեզ հող թվացող այս հողը համայն Կարծես ինձ համար Դարձել է հիմա Ամալգամից զուրկ — նո՛ր մի հայելի, Որին նայելիս Տեսնում եմ այնտեղ Գլխիվայր շրջված — շուռ եկած անտառ - Եվ ամեն մի ծառ Մի ծառ չէ կարծես, Այլ ծառ է երկո՜ւ. Ծառ կոչված մի գունդ հողին է բազմած, Իսկ արմատների կազմած այլ մի գունդ՝ Հողի մեջ սուզված - Նույնքա՛ն ճյուղավոր, Որքան ճյուղ ունի նույն ինքը ծառը… Ու պարզ է թվում ամեն ինչ հիմա։ Մի՛ հարց է, որ դեռ պարզ չէ ինձ համար. -Այս արմատնե՞րն են Խոտ ու ծառերի անդրադարձումը, Թե՞ արմատների անդրադարձումն են Խոտ ու ծառերը…

Մոսկվա, 01.V.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1959 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 21