Անցնել բովանդակությանը

Ցավն է հաճախ առաջ մղում

«Ութնյակներ» ժողովածու · 1963

Անհարմար է բոբիկ քայլել, Այս կոշիկն էլ շատ է նեղում։ Ինչպե՞ս քայլել առանց ուղու, Այս ճամփան էլ շատ է շեղում։ Դոփել տեղո՞ւմ։ Բայց դրանից Ո՛չ կոշիկըդ կլայնանա, Ո՛չ էլ ցավը կմեղմանա… Ցա՜վն է հաճախ առաջ մղում։

[1956թ.]

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ցավն է հաճախ առաջ մղում» ութնյակ բանաստեղծությունը (1963, «Ութնյակներ» ժողովածուից) ցավի և ուժի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8