Լաց էլ կա, լաց էլ
«Թռուցիկ երգեր» ժողովածու · 1963
Մեկը լալիս է նորածընի պես՝
Ճչում է, սակայն… արցունքներ չկան։
Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում։
Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկված սրտում։
Չանախչի · 14.X.1959թ.
Թեմաներ