Անցնել բովանդակությանը

Արմատները ու մատները

«Թռուցիկ երգեր» ժողովածու · 1963

Ա՜յ թե ճանաչել, Ա՜յ թե իմանալ ընդերքն ու հողը, Բայց ո՛չ թե ինչ-որ երկրաբանի պես՝ Ծակելով հողի կողը կամ ողը. Եվ ո՛չ էլ իբրև ինչ-որ հնաբան՝ Գործի դնելով բրիչ, բահ ու բան. Եվ ո՛չ էլ անգամ՝ Ինչպես ես գիտեմ իմ հինգ մատները։ Ա՜յ թե ճանաչել ընդերքն ու հողը, Ինչպես, երևի, հողն են ճանաչում Լոկ արմատնե՜րը։

Մոսկվա · 28.IV.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Թռուցիկ երգեր
Տողերի թիվ 12