Անցնել բովանդակությանը

Անվերնագիր

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Եվ ի՞նչ ենք ախար մենք անում, գիտե՞ք։ Կասեք՝ ապրում ենք, Այնինչ ես կասեմ, Որ մենք նստել ենք մի մե՜ծ կարուսել՝ Նույն ուղեծիրով անվերջ պտըտվող Այս Երկրի վրա։ Եվ դուք դրանից ձեզ վատ չե՞ք զգում։ Իսկ ես, ճիշտն ասած. այդ կարուսելից Գլխապտույտ եմ ունենում հաճախ…

Թիֆլիս · 20.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 9