Անցնել բովանդակությանը

Անկոչ հայրը

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Անհանգըստությո՛ւն, Հաճախ է լինում, Որ կամենում եմ քեզ «հայրի՜կ» կոչել։ Ո՛վ էլ չիմանա՝ Ինքըս լա՜վ գիտեմ, Թե ոնց եմ ուզում Մտքով ու հոգով Մի տեղից այլ տեղ, Սրտից սիրտ քոչել։ Ախար որտեղի՞ց Այս վաչկատունի արյունը իմ մեջ, Եթե նախնիքըս, Հի՛նգ հազար տարի, Ապրել են անվերջ նստակյաց կյանքով։

Թիֆլիս · 19.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Անկոչ հայրը» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 3-6-5 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 14