«Աչքերս վառ լույսի սովոր»
«Ութնյակներ» ժողովածու
Աչքերս վառ լույսի սովոր՝
Ես հիմա տանջվում եմ խավարից.
Ես՝ վարժված ոստանիկ կյանքի՝
Զրկված եմ և մոտիկ գավառից։
Երեկվա իմ վարդավառից
Ի՞նչ մնաց — այս շապիկըս թաց,
Կախվելու մի պարա՜ն մնաց
Իմ սիրո հարուստ ավարից։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Թեմաներ