«Դու ինքդ քեզ տաքանում ես»
«Ութնյակներ» ժողովածու
Դու ինքդ քեզ տաքանում ես
Եվ ինքդ քեզ հաճախ պաղում,
Ու թվում է տեսնողներին,
Թե ինքդ քեզ դեր ես խաղում։
Քեզ, երևի, կհասկանան
Միայն նրանք, որ կաղում են,—
Երանի չէ՜ր ոտքըդ լիներ,
Հոգին էլ է հաճախ կաղում։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Թեմաներ