Անցնել բովանդակությանը

Մշուշին մեջեն

1903

Բամբ սույլ մըն է՝ որ դեռ կը տառապի Այս գորշ առտվան մշուշին մեջեն. Տարտամ նայվածքներ դեռ կը դանդաղին Մըշուշին մեջեն, որ կը խոպոպի։ Խոլ հսկան է ան՝ որ կը տառապի Հառաչ մը թողլով իր հիմար կողեն. Ձայնը՝ որ կու լա մըշուշին մեջեն Կարծես հոգեվար երգ մ՚ է կարապի։ Թոշ ամպիկներեն դեռ կը վարանի Բոց տարփանքներու ցանցերովն հյուսված, Երազը կապույտ, հույսը ծիրանի։ Հուրի մը սերըս անոր կը տանի. Թույլ մըշուշներուն մեջեն թանձրամած, Մինչդեռ կը հեծե սույլը տիտանի։ 1903

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Մշուշին մեջեն» բանաստեղծությունը (1903) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ 4-4-3-3-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 15