Աստղերը
1902
Լույսի բիծեր ծիրանի
Կ՚ ասղնտեն քողքը մութին.
Լուսնի ցոլքեր կ՚ անհետին
Խորքը ծովուն հոլանի։
Կապույտը կը ծածանի
Կամարին ջինջ ու հանդարտ.
Հրապույրն անոր գեղանի
Կ՚ առինքնե աչքերն անթարթ։
* * *
Աստղերը լուռ կը հալին
Մութին մեջ մինչեւ առտու.
Նման ցավոտ սրտերու,
Որ թողված են առանձին։
Անշեջ հուրքով մը վառած
Կ՚ այրին անոնք հավիտյան.
Իրենց վիշտը միշտ կու լան
Լույս արցունքով տխրամած։
1902, Դեկտեմբեր