«Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...»
1920
Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ
Ինչպես գարունքվան օրերը ծաղկոտ,
Ինչպես տարագիր հավքերը՝ երգով
Կանցնեն իմ հոգու աշնան երկընքով։
Եկաք ու կերթաք, ինչ որ կըմընա,
Էս լավ գիշերվան հիշատակն է նա,
Չէ՞ որ հուշերն են թանկ գանձերը մեր—
Ա՜խ, ինչ գանձ բերիք էսօր ինձ նըվեր։
Թեմաներ