Անցնել բովանդակությանը

Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ…

1920

Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ — իմ կյանքի հետ լինեի. Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկընքի հետ լինեի. Բայց ո՜վ կըտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի, Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

1920, Մայիսի 12

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ…» քառյակ բանաստեղծությունը (1920) բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1920 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4