Անցնել բովանդակությանը

Երկու սև ամպ

1894

Վաղուց թողած բարձր ու կանաչ Գահը իրենց հանգըստության, Երկու սև ամպ, հողմի առաջ Գընում էին հալածական։ Հողմը սակայն չար հոսանքով Բաժնել, ջոկել չէր կարենում, Ինչքան նըրանց լայն երկնքով Դես ու դեն էր քըշում, տանում։ Ու անդադար գընում էին՝ Քըշված հողմի կատաղությամբ, Իրար կըպած ու միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1894 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12