Անցնել բովանդակությանը

«Երանի նըրան, ով որ քընեած...»

1896

Երանի նըրան, ով որ քընեած Ապրում է հանգիստ երկրի մի խորշում, Ով որ երազներ ունի դեռ պահած Գալոց օրերի ոսկի մըշուշում։ Ա՜հ, վաղուց արթնած՝ ես շատ եմ հոգնել Անհույս ցանկալուց, անվերջ կարոտից, Երազ ու անուրջ հատել են, հանգել, Ու պաղն է փըչում հեռավոր մութից։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Երանի նըրան, ով որ քընեած...» բանաստեղծությունը (1896) կարոտի և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1896 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8