Անցնել բովանդակությանը

Ծագումն

1908

Ելնում է ահա նազելի փառքով Հոգուս խորքերից իմ նոր դիցուհին, Պճնած կուսության ճերմակ պսակով, Վառվելով իր սուրբ շողերի միջին։ Ելնում է շռայլ իր փառքից շիկնած, Ցոլուն աչքերը գետին խոնարհում, Թեև նրանց մեջ երկնքից ծագած Ամենից պայծառ ճաճանչն է բերում։ Թռչում են երգերս նրան ընդառաջ, Ցնորքներս աշխույժ պարում են իր շուրջ, Թռչում եմ և ես իմ բախտից հարբած Ու կյանքը թեթև թվում է անուրջ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12