Անցնել բովանդակությանը

Ճախարակ

1908

Մանի՛, մանի՛, ճախարակ, Նըստենք բանի, ճախարակ, Անտերին տեր, ճախարակ, Որբերին հեր, ճախարակ։ Լուսնյակը դուրս է եկել, Աչքերիս լուս է եկել։ Լուսնի լուսով մանեմ ես, Սիպտակ ոստեր անեմ ես, Աղքատ օրով ու լացով Որբեր պահեմ մանածով։ Մանի՛, մանի՛, ճախարակ, Նըստենք բանի, ճախարակ, Անտերին տեր, ճախարակ, Որբերին հեր, ճախարակ։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ճախարակ» բանաստեղծությունը (1908) տխրության և լույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-6-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14