Անցնել բովանդակությանը

«Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...»

1892

Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու, Մարդկային սիրտը հասկանում ես դու, Եվ քո ձայները երգիդ հարազատ, Լի են հուզմունքով անկեղծ և ազատ. Երբ հայրենիքն է քո երգում խոսում, Կամ նրա վհատ որդին արտասվում, Զարթնում է իմ մեջ խոր վիրավորված Հպարտությունը իմ հզոր նախնյաց… Բայց, ասա, ինչո՞ւ դու սեր երգելիս Ինձ վերա տանջող թախիծ է գալիս։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10