Անցնել բովանդակությանը

«Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է...»

1892

Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է            Մատաղ կրծքի տակ. Աչքերի մթնում փայլատակում է            Կենդանի կրակ. Հեշտախտի տապից այրվող շրթունքը            Խոսում են անբան, Եվ արբեցնում է անույշ բուրմունքը            Նորա թարմության. Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ Սիրո գաղտնիքը, Բայց, ափսո՛ս, չըկա նաև մի պատմող,            Թե այս աղջիկը            Տերն է պոետի            Հոգու և սրտի։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է...» բանաստեղծությունը (1892) ծաղիկների և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու —
Տողերի թիվ 14